Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հայաստանը ժողովրդավար լինելու երկրորդ շանսն ունի». Վարդան Օսկանյանի հարցազրույցը՝ «France24»-ին

«Հայաստանը ժողովրդավար լինելու երկրորդ շանսն ունի». Վարդան Օսկանյանի հարցազրույցը՝ «France24»-ին
302
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 16:15

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հարցազրույց է տվել «France24» հեռուստաալիքին՝ պատմելով հայաստանյան վերջին իրադարձությունների մասին:

«Իշխող Հանրապետական կուսակցությունը գիտակցեց, որ հաջորդ շաբաթ պետք է քվեարկի ժողովրդի առաջադրած թեկնածուի օգտին: Եվ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Եվ կարծում եմ՝ դա լավ նորություն է, բայց թույլ տվեք ասել, ո՞րն է իշխող կուսակցության ռազմավարությունը, նրանք տեսնում են հանրության արձագանքը, նրանք տեսնում են, թե ինչ են նրանք անում: Եվ այն, ինչ մենք տեսանք երեքշաբթի, ապացուցեց, որ Հայաստանն ունի ժողովրդավար լինելու երկրորդ շանսը: Եվ տեսանք, որ ողջ երկիրն է պատրաստ սատարելու Նիկոլ Փաշինյանին: Այդ գեղեցիկ, խաղաղ հեղափոխությունը հաղթեց»,- ֆրանսիական հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Օսկանյանը:

«Հայաստանը ժողովրդավար լինելու երկրորդ շանսն ունի». Վարդան Օսկանյանի հարցազրույցը՝ «France24»-ին