Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Թշնամին» երկրի իշխող Հանրապետական կուսակցությունն է». Le Monde

««Թշնամին» երկրի իշխող Հանրապետական կուսակցությունն է». Le Monde
1538
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 13:20

Հայաստանում քաղաքական ճգնաժամի մեկնարկից 3 շաբաթ անց իշխող Հանրապետական կուսակցությունը, հավանաբար, որոշեց ընդդիմադիր գործչին դարձնել կառավարության ղեկավար: Այս մասին Երևանից հայտնել է ֆրանսիական Le Monde պարբերականի թղթակիցը:

««Հաղթանակ» բառն այդ 3 շաբաթվա ընթացքում ուղեկցվում էր Երևանի փողոցներում, սակայն մայիսի 2-ին՝ համընդհանուր գործադուլի և դասադուլի օրն, այն, կարծես, նոր թափ ստացավ. թշնամին նահանջեց, ժողովուրդը հաղթանակ տոնեց»,- ասվում է ֆրանսիական լրատվամիջոցի հոդվածում:

Իսկ «թշնամին», ինչպես նշում է պարբերականը, երկրի իշխող Հանրապետական կուսակցություն է, որի ղեկավարը երկրի նախկին նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էր, ով ապրիլի 23-ին ստիպված հրաժարական տվեց: «Թշնամին» նաև Կարեն Կարապետյանն է, ով մտերիմ է Մոսկվայի հետ և իրականացնում է վարչապետի ժամանակավոր պարտավորությունները, նա հրաժարվում էր բանակցություններ վարել հայկական հեղափոխության առաջնորդի հետ:

Իսկ չորեքշաբթի ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կքվեարկի ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, ով այդ հեղափոխությունը «թավշյա» է անվանում:

«Վերջապես հանրապետականները համոզվեցին, որ ցուցարարները չեն կորցրել հույսն ու հաղթանակել են»,- հավելում է հոդվածագիրը:

Նա նաև հայտնում է, որ Փաշինյանը վստահ է իր ուժերին և հավատում է ժողովրդի և իր հաղթանակին, իհարկե, պահպանելով զգոնությունն ու Facebook-ի միջոցով իրադարձությունների մասին մշտապես տեղյակ պահելով բնակչությանը:

««Թշնամին» երկրի իշխող Հանրապետական կուսակցությունն է». Le Monde
««Թշնամին» երկրի իշխող Հանրապետական կուսակցությունն է». Le Monde