Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Պուտինը պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Պուտինը պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
5688
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 11:50

Կրեմլում նախապատրաստում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանում ցույցերի առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին Тelegram-ի իր ալիքում հայտնել է «Эхо Москвы» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Նա նշել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա մյուս շաբաթ՝ մայիսի 14-ին, այսինքն, այն բանից հետո, երբ խորհրդարանը նրան վարչապետ կընտրի:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները քննարկել էին Հայաստանի իրավիճակը: