Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Աղվան Վարդանյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

Աղվան Վարդանյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին
764
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 12:40

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը հրապարակել է Աղվան Վարդանյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը.

«Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։

Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։

Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը և հաջողությամբ արել եմ։ Ավելին՝ գիտեմ նաև, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։ Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։ Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ»,- ասել է Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահը հայտարարել էր, որ Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով, ու նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է: