Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար

Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար
52
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 09:45

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչականբաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան հանգամանքները:

Զինծառայող Լ. Թորոսյանի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով (ծնոտի շրջանում հրազենային վնասվածքը մուտքային է, իսկ գագաթային հատվածում՝ ելքային):

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ: