Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Այո՛, պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել». Վահրամ Բաղդասարյան

«Այո՛, պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել». Վահրամ Բաղդասարյան
295
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 12:35

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե պարալիզացված վիճակը ևս 10 օր շարունակվեր, ի՞նչ հետևանքներ կունենար.. Արել ենք հայտարարություն, հավատարիմ ենք դրան ու նկատի ունենալով երեք խմբակցությունների դիրքորոշումը, կօժանդակենք բավարար ձայներով, որ ամսի 8-ին ՀՀ-ն վարչապետ ունենա: Ապագայի հետ կապված քննարկումներ չենք ծավալել, իսկ քաղաքական գործընթացներն ամեն պահ փոփոխությունների են ենթարկվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Փաշինյանը վստահ է, որ իր աշխատանքով կարող է մեր մտահոգությունները փարատել»,- հավելել է նա:

Հարցին՝ իշխող ՀՀԿ-ն դառնում է ընդդիմությո՞ւն, պատասխանել է. «Քաղաքականություն մտնողը եթե որոշում է՝ ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն, ուրեմն մտել է իր հետաքրքրությունների համար, ու որևէ մեկը երաշխավորված չէ՝ երբ կլինի ընդդիմություն կամ իշխանություն: Այո, պատրաստ ենք նաև ընդդիմություն լինել, բայց որևէ անգամ չենք խանգարելու երկրի անվտանգությանը, հեռանկարային շահերին»:

Լրագրողները հետաքրքրվել են՝ պատկերացնո՞ւմ եք որպես ընդդիմություն որոնք ենք լինելու ձեր գործողությունները. «Եթե լինի կառավարության ծրագիրը, մեր քայլերը կկարգավորենք: Կարող է այն ծրագիրն են բերում, որը ՀՀԿ-ի ծրագիրն է, ի՞նչ կարող ենք անել»:

Վերջում հարց հնչեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր դերակատարության մասին: Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց, որ 5 տարի չի տեսել նրան ու չի շփվել.

«Խնդրում եմ հանգիստ թողեք մեր նախկին նախագահներին: Քոչարյանը չի կարող քաղաքական ազդեցություն ունենալ ՀՀԿ-ի վրա»: