Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Եթե չլիներ հանրային աջակցությունը, նման որոշում դատարանը չէր կայացնի». Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

«Եթե չլիներ հանրային աջակցությունը, նման որոշում դատարանը չէր կայացնի». Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)
438
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 17:35

«Եթե չլիներ հանրային աջակցությունը, նման որոշում դատարանը չէր կայացնի, բոլորս էլ գիտենք դատարանների դիրքորոշումը. նրանք տրամադրված չէին նույնիսկ հիմա ինձ ազատ արձակել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ արձանագրելով, որ սա պատմական փաստ է:

Թե որն է լինելու Ա. Ղուկասյանի հաջորդ քայլը, պատասխանեց, որ նա փորձելու է աջակցել այսօրվա շարժմանը, և հնարավորինս պիտանի լինել սեփական երկրում սահմանադրական կարգը հաստատելու այն գործընթացին, որը պետք է սկսվի:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը բավարարեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելով նրան: