Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՀՀԿ նիստից հետո Շարմազանովը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ

ՀՀԿ նիստից հետո Շարմազանովը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
622
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 18:05

«Մենք՝ որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին և օժանդակելու ենք վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին»,- ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Հարցին՝ ովքե՞ր են ՀՀԿ-ից կողմ քվեարկելու, նշեց՝ վաղը. «45 ձայն ունեն իրենք, մենք էլ համապատասխան ձայներ կապահովենք, որպեսզի վաղն ընտրենք վարչապետ: Հորդորել ենք մեր պատգամավորներին, որ կողմ քվեարկեն»:

Շարմազանովն ասաց, որ վաղն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը կպատասխանի բոլոր հարցերին:

ՀՀԿ խոսնակը հերքեց լուրերն, ըստ որի՝ այսօրվա նիստի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել:

ՀՀԿ նիստից հետո Շարմազանովը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ