Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Անձամբ եմ ճանաչում Ալիևին». Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ռադիոկայանին

«Անձամբ եմ ճանաչում Ալիևին». Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ռադիոկայանին
1596
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 10:45

Հայաստանի նոր նախագահը պետք է զբաղվի երկրի սահմանների անվտանգության ապահովման հարցով: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևին անձամբ եմ ճանաչում և բավականին լավ: Սակայն այս պահին իրավիճակն ու քաղաքականությունը բավականին զգայուն են, այսինքն պետք չէ ամեն դեպքում բացառել լարվածության աճն Արցախում: Դա նշանակում է, որ առաջին օրվանից կառավարությունը պետք է լուրջ զբաղվի այդ հարցով, որպեսզի սահմանների անվտանգությունն ու Արցախի պաշտպանության բանակի կողմից աջակցությունը պահպանվի, և ոչինչ չփոխվի»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Ռադիոկայանը նշում է, որ այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ Աժ-ում կանցկացվի նոր վարչապետի ընտրությունը: Երեք խմբակցությունները՝ «Ելք», «Ծառուկյան» դաշինք ու ՀՅԴ, կրկին առաջադրել են Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն հայտարարել է, որ կօժանդակի, որպեսզի Հայաստանն այսօր վարչապետ ունենա: