Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Շուշիի ազատագրում. հաղթանակի 26-րդ տարեդարձ

Շուշիի ազատագրում. հաղթանակի 26-րդ տարեդարձ
987
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 11:05

26 տարի առաջ մայիսի 8-ին (1992թ.) Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով, մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը, որը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը, ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Այն տևել է 26 ժամ։

Մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց:

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից և բեկումնային հաղթանակն էր Արցախյան ազատամարտում:

Ազատամարտում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: