«Ոչինչ չպետք է լինի, և ոչինչ չի լինում». Al Jazeera
1445 Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 12:55 Անցած շաբաթ Երևանի փողոցները մարդաշատ էին, երթևեկությունը կաթվածահար էր եղել, իսկ մարդիկ ազգային երգուպարով էին դիմավորում զբոսաշրջիկներին: Այս մասին ասվում է արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքում: Փաշինյանն, ում հեռուստաալիքը համեմատում է Մահաթմա Գանդիի հետ, սկսեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մարտի 31-ից, և այժմ խորհրդարանը պետք է քննարկի վարչապետի պաշտոնում նրա նշանակման հարցը: Al Jazeera-ն նշում է, որ 42-ամյա Փաշինյանը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերեց, նա խոստացավ պայքարել օլիգարխիկ ռեժիմի դեմ՝ ապավինելով երիտասարդ սերնդի աջակցությանը: «Նիկոլն ասում է. «Պետք է փակենք փողոցները, և փողոցները փակվում են»: Նիկոլն ասում է. «Ոչինչ չպետք է լինի, և ոչինչ չի լինում»: Մարդիկ ենթարկվում են նրան»,- հեռուստաալիքին ասել է 26-ամյա Ղևոնդը: «Եթե ամեն ինչ նույնը մնար, ոչ ոք չէր մնա այստեղ»,- նշել է Ղևոնդը՝ հավելելով, որ նա ևս պատրաստվում էր մեկնել Ռուսաստան: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ երեկ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ նաև Փաշինյանի կողմից հրավիրված աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին և ասաց. «Ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ: Երգով, պարով և ժպիտով հասաք ձեր նպատակին: Պետք է շարունակեք այս պայքարը նույն ոգով: Աշխարհը մեզ ճանաչում էր ցեղասպանությամբ, երկրաշարժով, պատերազմով, սակայն այս շարժումը բարձրացրեց մեր ազգի վարկանիշը»: «Լինելով ժողովրդի ընտրյալ՝ նա պետք է հավատարիմ մնա իր շարժման սկզբունքներին և երկիրը ղեկավարի Սահմանադրությանը համապատասխան»,- հավելում է Al Jazeera-ն: |
Մակրոնը հայտնել է՝ ո՞ր պայմանով Պուտինը կմասնակցի G20-ի հանդիպմանը
5713:06«Աղդամցի Ալենը փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը ***** չէ»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6512:18Crocus-ի ահաբեկչությանը հանցակցելու կասկածանքով կալանավորվածները բողոքարկել են կալանքը
10312:06«Ճիշտ ես անում, որ վախենում ես, նշանակում է՝ հասկանում ես, որ կարմիր գծերն անցել ես»․ Վահե Գասպարյան (տեսանյութ)
8111:06Պետդեպը պատասխանել է Զախարովային
14210:48«Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով
16110:18«Հարցազրույցը եթեր չգնաց․ սա կարող է նշանակել երկու բան»․ Ա․ Համբարձումյան
16010:06«Փաշինյանն ասաց, որ կոնսենսուս չկա»․ Լավրով (տեսանյութ)
16109:48