«Փաշինյանի տրիումֆը». միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հաղթանակին
3263 Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 14:55 Քիչ առաջ համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների էջերին հայտնվեց «Ընդդիմության առաջնորդը՝ ՀՀ նոր վարչապետ» վերնագիրը: Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդական վարչապետի, հաղթանակի մասին առաջիններից մեկը հայտնում է Al Jazeera-ն. «Ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: Նա իր թավշյա հեղափոխությունը սկսեց մարտի 31-ին՝ մերժելով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին»: Հեռուստաալիքը նշում է նաև, որ նա խոստացել է երկիրն ազատել օլիգարխիկ ռեժիմից և վերացնել կոռուպցիան: Deutsche Welle-ն՝ հայտնելով Փաշինյանի հաղթանակի մասին, իր հոդվածում նշում է, որ մայիսի 1-ի ձախողված ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը փոխեց իր դիրքորոշումը՝ որոշելով սատարել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի նոր վարչապետ՝ շաբաթներ շարունակ առաջնորդելով խաղաղ հեղափոխությունն ընդդեմ իշխանությունների»,- գրում է France24-ը: Washington Post-ն, իր հերթին, հաղորդում է ընդդիմադիր գործչի և ժողովրդի հաղթանակի մասին: Հաղթանակի մասին գրում են նաև Abc News, Wsbtv, Charlotte Observer, CNN, BBC, The National, РИА «Новости», Мир24, «Лента», «Газета», «Эхо Москвы», Росбалт, РБК և մի շարք այլ լրատվամիջոցներ: «Փաշինյանի տրիումֆը. Հայաստանը նոր վարչապետ ունի»,- ասվում է Мир24-ի ռեպորտաժում: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: |
Պետդեպը մեկնաբանել է Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու Ադրբեջանի պնդումները
3213:48ԵՄ-ն անդրադարձել է Իրանի ուղղությամբ Իսրայելին վերագրվող հարվածին
15313:06«Քննիչի մեկնաբանությամբ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
6512:18«Առաջարկում եմ՝ Երևանի տարբեր վայրերում կազմակերպել հանրահավաքներ»․ Վարդան Ղուկասյան
8111:54«Նպատակը թեման սառեցնելն է, որից հետո հանձնման պրոցեսն առավել սահուն կլինի»․ Տիգրան Աբրահամյան
7311:36Իրանի քաղաքները որևէ օտարերկրյա հարձակման չեն ենթարկվել․ #PressTV
12611:18Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
9411:06«Եթե հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց՝ մեր գոյությունը դառնում է անիմաստ». Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
7510:30