Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Հայտնի է Հայաստանի դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթողը

Հայտնի է Հայաստանի դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթողը
702
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 18:55

Գորիսում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմերը՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից:

Մրցաշարն անցկացվում էր հետևյալ ժամակարգով՝ 10 րոպե ամբողջ պարտիայի համար՝ 5 վայրկյայ հավելումով յուրաքանչյուր քայլի համար:

Հաղթողի կոչման և հունիսի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող հեղինակավոր «Սպիտակ նավակ» մրցաշարի մասնակցության իրավունքի համար ընթացավ համառ և անզիջում պայքար: Չեմպիոնի կոչման համար պայքարում էին Վաղարշապատի N 12 և Երևանի N 19 հանրակրթական դպրոցների թիմերը: Խաղացված 17 տուրերից հետո այս երկու թիմերը վաստակեցին 53.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոն դարձավ Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը: