Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Եվրոպայի խորհուրդը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու մասին

Եվրոպայի խորհուրդը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու մասին
331
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 20:15

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԽ գրասենյակը:

«Հայաստանի խորհրդարանի կողմից այսօր կայացված որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսում է կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի՝ համաձայն հայ ժողովրդի ցանկությունների:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանի իշխանություններին այս շատ կարևոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա»,- ասվում է Յագլանդի հայտարարության մեջ: