Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սերտ համագործակցելու ենք Հայաստանի հետ». ԱՄՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Սերտ համագործակցելու ենք Հայաստանի հետ». ԱՄՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
147
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 10:40

Միացյալ Նահանգներն ակնկալում է սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության այսօրվա հայտարարության մեջ.

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»: