Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Անթույլատրելի եմ համարում Պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար». Վիգեն Սարգսյան

«Անթույլատրելի եմ համարում Պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար». Վիգեն Սարգսյան
553
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 14:00

«Ես անթույլատրելի եմ համարում Պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար: Որևէ բան ինձ չի կարող հետ պահել իմ պարտականություններից, մինչև ես չիմանամ, թե ով է ստանձնել նախարարի պաշտոնը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

«Ես հայտարարել եմ, որ ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, որովհետև Պնախարարը և ցանակացած նախարար վարձու աշխատող չէ: Խոսքը հայրենասիրության մասին չէ, դա քաղաքական հայացքների խնդիր է, թիմի և միասնության խնդիր է: Աշխատանքը արդյունավետ չի կարող լինել, եթե դու չունես համախոհների թիմ: Ուստի ես անհնար եմ համարում շարունակել այս աշխատանքը, բայց դա բացառում է նաև այն հանագամնքը, որ ես ինքամեկուսացվում եմ գործընթացներից»,- ասաց Վ. Սարգսյանը:

«Անթույլատրելի եմ համարում Պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար». Վիգեն Սարգսյան