Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ֆրանսիան ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը
137
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 11:20

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի խորհրդարանում Սահմանադրության շրջանակում նոր վարչապետի ընտրության փաստը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում: Հայտարարության մեջ նշված է.

«Ֆրանսիան ողջունում է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը, որը թույլ տվեց Հայաստանի խորհրդարանին մայիսի 8-ին ընտրել նոր վարչապետի՝ համաձայն Սահմանադրության և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքների: Ֆրանսիան իր լավագույն մաղթանքներն է հղում նոր վարչապետին և հայ ժողովրդին: Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին»: