Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող
265
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 12:40

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեց144 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում էին Հայաստանի տղամադրկանց գործող չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, 2016 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանը: Տոնական մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: 5 շախմատիստ վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդը դարձավ Զավեն Անդրիասյանը, իսկ Հայկ Վարդանյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարում հիանալի հանդես եկավ նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով առաջին հինգ տուրերում տարել էր միայն հաղթանակներ և Հայկ Մարտիրոսյանի ու Զավեն Անդրիասյանի հետ միասին գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին երկու Սարգսյանը պարտություն կրեց և գրավեց միայն 11-րդ հորիզոնականը: