Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները շնորհավորել են հայ ժողովրդին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները շնորհավորել են հայ ժողովրդին
265
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 15:10

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Գարո Փայլանն ու Սելինա Դողանը շնորհավորել են հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ: Նրանք գրառում են կատարել Twitter-ի իրենց էջերում:

«Հայ ժողովուդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում: Ուրախ եմ: Հիմա մեր հերթն է»,- գրել է Գարո Փայլանը:

«Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կմտնեն համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ: Որևէ իշխանություն չի կարող կանգնել ժողովրդի՝ փոփոխությունների և ժողովրդավարության պահանջների առջև: Շնորհավորում եմ այդ հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Սելինա Դողանը: