Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Al Jazeera-ն՝ Հայաստանի ապագայի մասին

Al Jazeera-ն՝ Հայաստանի ապագայի մասին
1684
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 12:30

Մի քանի շաբաթ ակտիվ բողոքի ակցիաներից հետո՝ մայիսի 8-ին, ՀՀ Ազգային ժողովը վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին՝ 59-42 ձայների հարաբերակցությամբ, գրում է Al Jazeera-ն: Այդ հեղափոխության հիմքում, ինչպես նշում է արաբական հեռուստաալիքի կայքը, ընկած էր կոռուպցիայի, բռնության դեմ պայքարը:

Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանը հաղթահարեց օլիգարխիկ համակարգը, պայքարեց մարդու իրավունքների, ժողովրդավարության և հանրության համար, որտեղ բոլորը պետք է օրենքին հավասար լինեն:

«Հայաստանում օրենսդիրները պետք է զգույշ լինեն, որպեսզի Սովետական միության փլուզումից հետո նույն սխալները թույլ չտան: Հարկ է նշել, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասում էր. «Եկեք հետևենք զարգացման սինգապուրյան մոդելին»: Սակայն կլինի՞ զարգացման հայկական մոդել»,- հարց է ուղղում Al Jazeera-ն:

Կայքը նաև գրում է այն մարտահրավերների մասին, որոնք սպասվում են Հայաստանին հեղափոխությունից հետո:

«Առանցքային մարտահրավերն արդարության և պատասխանատվության հետ կապված խնդիրների լուծումն է, որոնց մասին բազմից հայտարարել է Փաշինյանն՝ ասելով, որ դեմ է: Երկրորդը հավասարակշռությունն է քաղաքական փոխզիջումների, դաշինքների կառուցման և հիմնական սկզբունքներին հավատարիմ լինելու միջև: Եվ արդեն որոշ հարցեր կան՝ կապված օլիգարխ Գագիկ Ծառուկյանի աջակցության հետ: Վերջապես, վերջինը, սակայն կարևորը՝ արտաքին միջամտության բացառումն է»,- ասվում է Al Jazeera-ի հոդվածում:

«Հայաստանն այժմ պատմական հնարավորություն ունի ազատվել սովետական անցյալից: Փաշինյանը մտադիր է գործել արագ և վճռորոշ, և նրա քաղաքական բարեփոխումների ծրագրի հետ կապված շատ հույսեր կան»,- եզրափակում է հոդվածագիրը: