Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Հայտնի է Պաշտպանության նախարարի անունը

Հայտնի է Պաշտպանության նախարարի անունը
247
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 13:00

«Համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար, Սփյուռքի նախարարը չի աշխատի... Հերթով կտեղեկացնենք, հարգելի լրագրողներ: Առաջիկա նշանակումները կտեսնեք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը ևս կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Լևոն Երանոսյանը կազատվի նաև ոստիկանության զորքերի պետի պաշտոնից»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բացի ազատումներից, պատիժներ կլինե՞ն, օրինակ Երանոսյանի գործով. «Եթե վարչապետի տիրույթում են ու կլինեն հիմքեր, կիրականացվեն»:

Հարցին՝ ո՞ր պորտֆելները կտրվեն «Ծառուկյան» դաշինքին, պատասխանեց, որ դաշինքը ներգրավված կլինի կառավարությունում: «Իսկ ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են»,- նշեց Փաշինյանը:

Տեսանյութն՝ «Ազատության»