Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ալիևն իշխանության ղեկին մնալու համար ավելացնելու է հայերի դեմ ատելության ուղեգիծը». Ոսկան Սարգսյան

«Ալիևն իշխանության ղեկին մնալու համար ավելացնելու է հայերի դեմ ատելության ուղեգիծը». Ոսկան Սարգսյան
257
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 14:30

Հոռետես չեմ, սակայն երկարաժամկետ հեռանկարում հայ-ադրբեջանական շփման գծում ավելի մեծ լարվածություն է լինելու: Իլհամ Ալիևը մնացել է Հարավային Կովկասի վերջին բռնապետը: Նա վախենում է , որ մի օր հեղափոխությունը կթակի իր պալատի դուռը: Ալիևն իշխանության ղեկին մնալու համար ավելացնելու է ազգայնամոլության, հայերի դեմ ատելության ուղեգիծը, քանի որ դա ոչ վաղ անցյալում ձևավորված ազգին միավորող գործոն է: