Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը Թուրքիայի մեջլիսում մերժվել է

Ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը Թուրքիայի մեջլիսում մերժվել է
218
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 17:00

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:

Փայլանը 2018 թվականի ապրիլի 20-ին մեջլիս ներկայացրած օրինագծում առաջարկել էր 1915 թվականի և դրան հաջորդող դեպքերն անվանել Հայոց ցեղասպանություն, հասարակական վայրերից հեռացնել ոճրագործների անունները, իսկ ցեղասպանությանը զոհ գնացած կամ դրանից տուժած հայերի ժառանգներին տալ Թուրքիայի քաղաքացիություն:

Մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանի կողմից ստորագրված մերժման մեջ նշվել է, թե Փայլանի օրինագիծը և հայտարարությունները «վիրավորում են երկիրը, ազգային արժանապատվությունը և դեմ են պատմությանը»:

Նա մերժել է հայ պատգամավորի օրինագիծը՝ հետ ուղարկելով այն «անհրաժեշտ ուղղումներ անելու նպատակով»: