Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ Պաշտպանության նախարար

Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ Պաշտպանության նախարար
636
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 19:15

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասվում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում.:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Դավիթ Տոնոյանը: