Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտված Վահե Մկրտչյանն ազատության մեջ է

«Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտված Վահե Մկրտչյանն ազատության մեջ է
423
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 19:45

Քիչ առաջ «Կոշ» ՔԿՀ-ից ազատվել է «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով ամենախիստ պատժին՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանը: Նրա կինը՝ Մարգարիտան էր, որ Հանրապետության հրապարակում մայիսի 8-ին դրոշներ էր կարում ցանկացողների համար:

Վահե Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել է Արագածոտնի մարզի դատարանը: Նա իր պատիժը կրել է 4 ու կես տարի՝ 2013-ի նոյեմբերի 5-ից: :

Վահե Մկրտչյանը Արցախյան պատերազմի մասնակից է, գեղարվեստական փորագրության վարպետ:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտվել էին 1,6 -7 տարվա ազատազրկման։ Նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ են՝ հիմնականում պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Բանտում են դեռ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը:

Վահե Մկրտչյանի կինը՝ Մարինան դուստրերի Ագնեսայի և Նարեի հետ
Վահե Մկրտչյանի կինը՝ Մարինան դուստրերի Ագնեսայի և Նարեի հետ