«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը». Փաշինյանը՝ «Россия24»-ին (տեսանյութ)
1893 Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 23:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Россия24» հեռուստաալիքին, որի ժամանակ վստահություն է հայտնել, իր հետ զրույցներից, հանդիպումներից հետո Մոսկվայի մտահոգությունները հայաստանյան հեղափոխության և և իր կառավարության արտաքին քաղաքականության վերաբերյալ կվերանան։ Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Մոսկվայում մտահոգություններ կան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոփոխություն կկրեն, Փաշինյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը։ Ես հասկանում եմ, որ կան մտավախություններ, և ես կարծում եմ, որ մեր զրույցներից, մեր հանդիպումներից հետո Մոսկվայի այդ անհանգստությունները կվերանան, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում ամեն ինչ փոխվելու է դեպի լավը»։ Փաշինյանը նշել է, որ շատերը կարող են ասել, որ հայ֊ռուսական հարաբերությունները արդեն իսկ շատ լավ են և ոչ մի բան փոխել հարկավոր չէ ու հավելել է. «Բայց ես կարծում եմ, որ մեծ պոտենցիալ կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, և ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ»։ |
«Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար»․ Ալիև
4812:24«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
8711:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6411:00«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
9710:48Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
19410:30«Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն»․ Տիգրան Աբրահամյան
8310:24«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան
21710:00«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ
14209:48