Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Մանվեն Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի և ՊՆ նախարարի մասին

Մանվեն Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի և ՊՆ նախարարի մասին
1077
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 13:14

«Երկրապահը քաղաքականությամբ չի զբաղվում: Հենց բառը նախադասություն ա, միտք ա: Երկրապահի մեջ տարբեր կուսակցական մարդիկ կան, որոնք զբաղվում են՝ դաշնակ էլ կա, հնչակ էլ կա, ՀՀԿ-ականն էլ կա, բոլոր կուսակցություններից: Որպես քաղաքական մարդ ազատ են, բայց որպես երկրապահ՝ չեն կարա քաղաքականությամբ զբաղվեն»,- այսօր Եռաբլուրում Եկրապահի օրվա առիթով միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ շեշտելով, որ ինքը կուսակցական չի, այլ, ընդամենը, ՀՀԿ ֆրակցիայի անդամ է:

Հարցին, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրի աջակցել երկրի անվտանգությանը, ի՞նչ կանի Երկրապահը, Մանվել Գրիգորյանն ասել է. «ԵԿՄ-ն երկրին է աջակցելու, ոչ թե Փաշինյանին, երկրապահը ոչ մեկի հոր սեփականությունը չի. Ոչ մի երկրապահ չի կարա պետությանը հակառակ էթա, ժողովրդին: Բանակ ստեղծել է երկրապահը, դրա հիմքի վրա է բանակ ստեղծվել: Երկրապահն է պատերազմը հաղթել, բանակը ստեղծել»:

Թե ինչ կարծիքի է ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի մասին, գեներալը պատասխանել է, որ նա ամեն ինչը լավ գիտի, բանակի մասին մեծ պատկերացում ունի, բայց Վիգեն Սարգսյանն էլ լուրջ դիվանագետ է. «Դա համեմատելու չի: Ամեն մարդ իր ձևն ունի, իր տակտիկան ունի: Դաժե երկու գեներալ իրար կողք կանգնացնես, չես կարա համեմատես»: