Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն». ԱՀ ՊՆ

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն». ԱՀ ՊՆ
366
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 13:35

Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն:

Ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի թիկունքում՝ հիմնականում կենտրոնացման շրջաններում, նկատվել են նաև սահմանափակ քանակությամբ տեղաշարժեր, ինչին պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը աչալրջորեն հետևել ու պահել է վերահսկողության ներքո:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում զգոնության բարձր մակարդակով իրականացնել մարտական ծառայություն: