Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Այսօր Բուժքույրերի միջազգային օրն է

Այսօր Բուժքույրերի միջազգային օրն է
1372
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 18:05

Մայիսի 12-ին Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, ամբողջ աշխարհի բուժքույրերը նշում են իրենց մասնագիտական տոնը՝ բուժքույրերի միջազգային օրը:
Ֆլորենս Նայթինգեյլը (12.05.1820-13.08.1910թ.) ոչ միայն գթության քույր էր, այլև հասարակակն գործիչ: Նա ուսումնասիրել է հիվանդների օգնության կազմակերպումը Գերմանիայի և Ֆրանսիայի հիվանդանոցներում:
1934թ. ստեղվեց Ֆլորենս Նայթինգեյլի անվան միջազգային հիմնադրամը, որի որոշմամբ էլ ամեն տարի նշվում է բուժքույրերի միջազգային օրը:
1912թ. Կարմիր Խաչի միջազգային կոնֆերանսի կողմից ստեղծվել է Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալը: Այս մեդալով պարգևատրվում են դիպլոմավորված բուժքույրերը և բուժեղբայրները խաղաղ և ռազմական պայմաններում հիվանդների նկատմամբ անձնվեր վերաբերմունքի, բացառիկ բարոյական և մասնագիտական որակների, մարդասիրության և գթասրտության համար:
Յուրաքանչյուր 2 տարին մեկ Կարմիր Խաչի կոմիտեն բուժքույրերի միջազգային օրվա առթիվ շնորհում է Ֆլորենս Նայթինգեյլի անվան 50 մեդալ, որը բուժքույրերի բարձրագույն պարգևն է:
Բուժքրոջ աշխատանքը աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունն է: Ուրիշ ոչ մի մասնագիտություն չի կարող իր մեջ ներառել այդքան կարեկցանք, համբերություն, նրբանկատություն, ուշադրություն, սրտացավություն, գթասրտություն, հոգատարություն և բարություն:
Բուժքույրերը մեծ պատասխանատվությամբ պայքարում են մարդու ամենամեծ հարստության՝ առողջության պահպանման համար:
Հայաստանի Հանրապետությունում բուժքույրերի մասնագիտական օրը նշվում է 2004 թվականից, հայտնում է Առողջապահության նախարարությունը: