Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

ՀՅԴ-ն կստանա նախարարական երկու պորտֆել

ՀՅԴ-ն կստանա նախարարական երկու պորտֆել
571
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 18:10

ՀՅԴ-ն նոր կառավարությունում երկու նախարար կունենա: Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կղեկավարի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը կզբաղեցնի Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

«ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին նախարարական պորտֆելներ տալու պանիկան ու քլնգոցը մի տեսակ չեմ հասկանում։ Բան չունեմ ասելու՝ էդ երկու կուսակցություններն էլ տարբեր ժամանակներում միշտ աջակցել են հանրապետականներին, բայց հիմա էս պահի դասավորվածությունն այնպիսին է, որ էդ ուժերը խորհրդարանում հանդիսանում են Փաշինյանի կառավարության քաղաքական հենարանը։ Եթե իրենց պորտֆել չտա և մերժի էդ ուժերին, ապա Նիկոլի կառավարությունը Ազգային ժողովում աջակիցներ չի ունենա։ Հետևաբար կարծում եմ խելամիտ քայլ է՝ մինև արտահերթ ընտրությունները ժամանակավոր կառավարությունում ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին ներգրավելը»,- ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Մկրտիչ Իսրայելյանը: