Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայաստանի ու Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

Հայաստանի ու Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին
1206
Կիրակի, 13 մայիսի, 2018 թ., 18:05

Արցախի և Հայաստանի թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որը կրելու է «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը:

Նա նշել է, որ մայիսի 18-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունենալու նոր ձեռք բերված արցախյան ձեռագործ գորգերի ցուցահանդես, իսկ մայիսի 19-ին Արցախի պետական համալսարանում «Հայաստանի Հանրապետությունը և Արցախը 1918-1920 թթ.» թեմայով դասախոսություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) նախաձեռնությամբ: