Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Այսօր Սոչիում առաջին անգամ կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը

Այսօր Սոչիում առաջին անգամ կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը
289
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 11:15

Այսօր՝ մայիսի 14-ին, Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն) գործադիր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ:

Սոչիում առաջին անգամ կկայանա Պուտին-Փաշինյան անձնական հանդիպումը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը կայանալիք շփումը «ծանոթություն» է անվանել և նշել, որ դա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխություններից հետո: Նրա կարծիքով՝ այդ շփումը կարևոր է այն տեսանկյունից, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ:

«Չեմ կարծում, որ միանգամից խորը քննարկում կանցկացվի երկկողմ համագործակցության հարցով, սակայն կան թեմաներ, որոնց, բնականաբար, կանդրադառնան, օրինակ, կապված ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում հակագործակցության վերաբերյալ պարոն Փաշինյանի հայտարարությունների հետ»,- ասել է Ուշակովը:

Իսկ Կրեմլում նշել են, որ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերով Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները «մոտ են կամ համընկնում են»: Բացի այդ, Կրեմլում հիշեցրել են, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Հիշեցնենք, որ երեկ գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Սոչի, որտեղ նրան դիմավորել էին տեղի հայերը: