Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Լուկաշենկոյի հետ ծավալուն քննարկում եմ ունեցել Ադրբեջանին զենքերի վաճառքի մասին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Լուկաշենկոյի հետ ծավալուն քննարկում եմ ունեցել Ադրբեջանին զենքերի վաճառքի մասին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
794
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 15:10

Նախարարություններում շրջելուց, նոր նախարարներին ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ՝ անդրադառնալով ինչպես Սոչիում տեղի ունեցած հանդիպումներին, այնպես էլ կառավարության նոր կազմին. «Վլադիմիր Պուտինի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվել, հանդիպումն արդյունավետ էր, շատ չեմ կոնկրետացնի... Լուկաշենկոյի հետ ևս ծավալուն քննարկում եմ ունեցել, այո, և զենքերի վաճառքի, և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցեր ենք բարձրացրել... Գիտեք, չէի ցանկանա ոտքի վրա այս ֆորմատով ամփոփել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է կառավարությունում երիտասարդ ու անփորձ նախարարների մասին քննարկումներին, նշել է. «Իմ մասին էլ են ասում՝ անփորձ, կառավարաման փորձ չունեցող... Նոր էջ է բացվում երկրում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական է, ու համոզված եմ՝ արդյունավետ կաշխատեն: Եթե խնդիրներ կծագեն, արագ կլուծվեն»:

Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն հավանություն կտա կառավարության ծրագրին. «Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, նա ասել է. «Կարծում եմ՝ այս տարի»: