Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ռուսաստանն ակտիվ կաշխատի Հայաստանի հետ միջազգային հարթակում». Պուտինը՝ Փաշինյանին

«Ռուսաստանն ակտիվ կաշխատի Հայաստանի հետ միջազգային հարթակում». Պուտինը՝ Փաշինյանին
1482
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 14:50

Մոսկվան ակտիվ կաշխատի Երևանի հետ միջազգային հարթակում, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը:

«Մոսկվան ակտիվ կաշխատի Երևանի հետ միջազգային հարթակում, միջազգային կազմակերպություններում, սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց մշտապես աջակցել են, և վերջացրած մեր տարածաշրջանային կազմակերպություններով՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման ոլորտում»,- ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ անփոփոխ են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային և ռազմավարական հարաբերություններն ու նշել է, որ այդ առումով Հայաստանում կոնսենսուս կա:

«Կարծում եմ՝ Հայաստանում որևէ մեկը հարցականի տակ չի դրել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Մենք նոր զարկ ենք տվել այդ հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: