Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից». Լուկաշենկոն՝ Փաշինյանին

«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից». Լուկաշենկոն՝ Փաշինյանին
2812
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 17:30

Բելառուսի և Հայաստանի հարաբերություններում չկան և չեն լինի խնդիրներ: Այս մասին Սոչիում ԵԱՏՄ նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է belta.by-ը:

«Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք իսկապես պետք է խոսենք: Կարճ ժամանակահատվածում չենք հասցնի բոլոր խնդիրները քննարկել, սակայն կարծում եմ, որ մեր հարաբերություններում չկան և չեն լինի որևէ խնդիրներ»,- ասել է Լուկաշենկոն:

Նա պատրաստակամություն է հայտնել ՀՀ նորանշանակ վարչապետին պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին:

«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից, մենք ուրախ ենք Ձեզ համար»,- հավելել է Լուկաշենկոն՝ նշելով, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Երևանում իրավիճակի զարգացումը: