Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ինչո՞ւ Պուտինը հանգիստ մոտեցավ Հայաստանում տեղի ունեցածին». Die Presse

«Ինչո՞ւ Պուտինը հանգիստ մոտեցավ Հայաստանում տեղի ունեցածին». Die Presse
1326
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 14:30

Հայաստանում բողոքի ցույցերի կենտրոնում էր ներքին քաղաքականության հարցը, և Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չէր դրվում: Այս մասին ասվում է Die Presse-ի թղթակից Յութա Զոմերբաուերի հոդվածում:

«Կրեմլը դասեր քաղեց ուկրաինական ֆիասկոյից: Կերմլն իր կողքին ապստամբություններ չի հանդուրժի: Սակայն զարմանալի է այն փաստը, որ Պուտինն արտասահմանյան պետությունների ղեկավարներից առաջինն էր, ով շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ»,- գրում է Զոմերբաուերը:

Հոդվածագիրը նշում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ ուղղված շարժումը կասկածի տակ չդրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները:

«Փաշինյանը նախկինում իշխանություններին քննադատում էր Մոսկվային ենթարկվելու համար»,- նկատում է հոդվածագիրը: Հայաստանը՝ Մոսկվայի ճնշման ներքո, ինչպես գրում է Զոմերբաուերը, մտավ ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև դարձավ ՀԱՊԿ անդամ: Հոդվածում ասվում է նաև, որ Հայաստանում 2 ռուսական ռազմաբազա կա:

«Կարծես, Կրեմլը դասեր քաղեց նախկին սխալներից, հասկացավ, որ Ղրիմի բռնակցումը ցանկալի արդյունքի չհանգեցրեց, հասկացավ, որ միջամտելով Հայաստանի ներքին գործերին, իր դեմ կտրամադրեր բնակչությանը»,- կարծում է հոդվածի հեղինակը: