Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ես ու մեր խմբակցությունը որևէ բան չենք անի երկրին վնաս տալու համար». Գևորգ Կոստանյան

«Ես ու մեր խմբակցությունը որևէ բան չենք անի երկրին վնաս տալու համար». Գևորգ Կոստանյան
532
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 15:40

Խորհրդարանում լրագրողների հետ է հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նոր Կառավարության վերաբերյալ լրագրողների հարցերին. «Մենք խնդիր չենք դրել՝ ՀՀԿ-ն իշխանություն ունի՞, թե՞ ոչ, այլ՝ ի՞նչն է լավ երկրի համար, ի՞նչը՝ վատ: Նշանակություն չունի՝ ո՞վ կլինի իշխանության կամ վարչապետ: Անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր Կառավարությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ այլ անձի, ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը: Իսկ դա ոչ մի ՀՀԿ-ական պատգամավոր չի ցանկանա: Ես ու մեր խմբակցությունը որևէ բան չենք անի երկրին վնաս տալու համար: ԱԺ արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, պետք է լուծեն քաղաքական խնդիր: Եթե ընդդիմության ու իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանն, ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»:

Տեսանյութն՝ «Ազատության»