«Ի պատասխան Էրդողանի դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը». Քնեսեթի պատգամավորներ
2406 Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 12:25 Ի պատասխան Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում վերջին իրադարձությունների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ միջազգային քարոզարշավի և քաղաքական ու դիվանագիտական դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել են Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) պատգամավորները: Նախաձեռնության հեղինակն Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքի առաջնորդ Իցիկ Շմուլին է: Նախաձեռնությանը միացել են 50-ից ավելի պատգամավորներ, կառավարության ազդեցիկ անդամներ, ինչպես նաև Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը: Իսրայելական REKA ռադիոկայանի հետ զրույցում Շմուլին ասել է, որ պատգամավորները մտավախություն ունեն, որ Ցեղասպանության ճանաչումն ազդեցություն կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: «Ադրբեջանում պետք է հասկանան, որ դա իրենց վրա չի անդրադառնա, որ Էրդողանը քաղաքական լայնամասշտաբ պատերազմ է սկսել Իսրայելի դեմ: Նա մեզ այլընտրանք չի թողել»,- ասել է իսրայելցի պատգամավորը: Այդ գործընթացը դատապարտել է Քնեսեթի նախկին պատգամավոր Իոսիֆ Շագալը: Իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում նա բացահայտ ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը կանդրադառնա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վրա՝ քննադատելով նախաձեռնության հեղինակ Իցիկ Շմուլիին և Սիոնիստական ռեժիմին: |
«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
3521:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
11820:18«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
12719:48«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը»․ Հաջիզադե
10519:00«Հայտնի է Տավուշի հանձնման ժամկետը»․ Վարուժան Գեղամյան
16418:18«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
9116:54«Իրանը միջուկային զենք չունի»․ Լավրով
18216:36«Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն». Դավիթ Անանյան (տեսանյութ)
10016:30