Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Հայտնի է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարի անունը

Հայտնի է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարի անունը
846
Շաբաթ, 19 մայիսի, 2018 թ., 15:40

Մայիսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ:

Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է և ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինին ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշել է. «Վստահ եմ, որ Դուք ձեր աշխատանքով նոր էջ կբացեք փրկարար ծառայությունում, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Մենք պարտավոր ենք ունենալ լիարժեք աշխատող, թափանցիկ համակարգ: Այսօր ստեղծվել է լայնածավալ ստուգումներ իրականացնող հանձնաժողով, և խախտումներ թույլ տված աշխատակիցները կպատժվեն»: