Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող

Մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող
3094
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 21:05

Մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: