Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ի՞նչ է նշանակում՝ Ազգային հերոսին պահել խցում». Գուրգեն Եղիազարյան

«Ի՞նչ է նշանակում՝ Ազգային հերոսին պահել խցում». Գուրգեն Եղիազարյան
793
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 11:30

Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարին: «Երկիրը նոր ռելսերի վրա է, որտեղ չեն լինելու տականքներն ու ստորաքարշները: Ի՞նչ է նշանակում՝ ազգային հերոսին պահել խցում: Դժվա՞ր է ստորագրությամբ բաց թողնելը: Ժամ առաջ պետք է բաց թողնել Սամվելին: Ո՞ւմ հայտնի չէ՝ ինչ է եղել իրականում, ո՞ւմ հայտնի չէ՝ ինչ արեցին Սամվելի ու նրա ընկերների նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: