Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Թիկունքային զորամասում համերգ տվող, բայց «Ազգ-բանակ» եզրույթի տակ հանդես եկողին կարող էին ճանաչել բանակին շատ մեծ աջակցություն բերող կառույց». Կարեն Հովհաննիսյան

«Թիկունքային զորամասում համերգ տվող, բայց «Ազգ-բանակ» եզրույթի տակ հանդես եկողին կարող էին ճանաչել բանակին շատ մեծ աջակցություն բերող կառույց». Կարեն Հովհաննիսյան
645
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 22:15

Ազգ - Բանակ...
Անկեղծ ասած, այս կարգախոսի հետ ի սկզբանե համաձայն չեմ եղել ու դրա մասին բարձրաձայնել եմ: Եթե ազգ ասելով հասկանում ենք հայերին, ապա այդ դեպքում եզդի ագին ուր ենք թողնում, չէ որ նրանք էլ մեր բանակում լուրջ դերակատարություն ունեն, կամ եթե իսկապես ազգ - բանակ, ապա ի՞նչ է արվել, որ դրսում բնակվող մարդիկ ընդգրկվեն բանակում ծառայելու կամ բանակաշինության մեջ...
Իսկ եթե գնանք 90-ական թվականներն, ապա կտեսնենք, որ ազգն իրականում եղել է հենց ինքը բանակը՝ ազգային ազատագրական պայքար տերմինը վկա:
Մինչև մեկ կամ մեկ ու կես տարի առաջ Ազգ - բանակ եզրույթի ներմուծումը, ազգը եղել է բանակի կողքին, անհատները կազմակերպել ու իրականացրել են տարբեր տեսակի ծրագրեր, որոնք օժանադակել են բանակին, անգամ որոշ կուսակցություններ նույնպես աջակից են եղել բանակին, վերջապես չմոռանանք, թե սփյուռքը ինչ ահռելի աջակցություն է միշտ ցուցաբերել: Ազգ - բանակ եզրույթը պարզապես ներդրվեց որպես այս ամենի համախմբում մեկ ընդհանուր անվան տակ, որի տակ մտան կամ չմտան մարդիկ ու ծրագրեր: «Հայոց Հզոր բանակ» ծրագիրը երկու տարի առաջ սկսեց աջակցել բանակին՝ համախմբելով 250-ից ավելի մարդու աշխարհի տարբեր երկրներից ու ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց, էլ չասեմ ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների, այդ ժամանակ չկար այս եզրույթը, բայց միթե՞ սա նույն գործառույթը չէր իրականացնում... Ուղղակի ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչու փորձեցին մի նոր համակարգ բերել մեջտեղ, ու բանակին աջակցող այն բոլոր ծրագրերը, ովքեր չմտան այդ տերմինով սեփականաշնորհված գործընթացի մեջ, դուրս մնացին տարբեր տեսակի պետական ուշադրությունից, պարգևներից ու քաջալերումից, այն դեպքում, երբ թիկունքային զորամասում համերգ տվող, բայց «Ազգ - բանակ» եզրույթի տակ հանդես եկողին կարող էին ճանաչել բանակին շատ մեծ աջակցություն բերող կառույց:
Հ.Գ. Խնդրում եմ քոմենթներում լինել զուսպ, իմ գրառումները ընթերցում են ոչ միայն հայերը: