Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ռուսաստանի օրն Ադրբեջանն ու Թուրքիան նոր գազամուղ կփորձարկեն

Ռուսաստանի օրն Ադրբեջանն ու Թուրքիան նոր գազամուղ կփորձարկեն
1668
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 13:35

Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել է Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) փորձարկման մասին:

«Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, կփորձարկվի Տրանսանատոլիական գազամուղը: Անկարան ձեռնամուխ է եղել Ադրբեջանի հետ Արևելքի և Արևմուտքի միջև էներգետիկ կամրջի կառուցմանը, որն այլընտրանք է Եվրոպայում ռուսական գազի մատակարարումներին, այսինքն՝ «Թուրքական հոսքին»»,- նրա խոսքը մեջբերում է Lenta.ru-ն:

Պարբերականը նշում է, որ Մոսկվայում չեն վախենում հարավային ուղղությամբ մրցակցության սրացումից, քանի որ TANAP-ի հզորությունը համեմատաբար մեծ չէ:

Նշենք, որ TANAP ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել էր 2012թ.-ին, աշխատանքներն սկսվել էին 2015թ. մարտին: TANAP-ի բաժնեմասերի 51%-ը պատկանում է ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությանը, 30%-ը պատկանում է թուրքական Botas, իսկ 12%-ը՝ բրիտանական BP-ին: 7%-ը պատկանում է SOCAR-ի թուրքական դուստր ընկերությանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 8 միլիարդ դոլար: