Խաշի, ղափամայի և այլ ուտեստների համ ու հոտով՝ CNN-ի ռեպորտաժը Հայաստանից
2363 Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 13:15 CNN-ի հաղորդավոր Էնթոնի Բուրդենի «Parts Unknown» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին, գրում է Eater.com-ը: «Բուրդենն իր որոշ թողարկումներ լրացնում է խոհարարական արվեստով, սակայն Հայաստանի մասին իր թողարկումն այլ է: Իր պատմությունը նա չի մոռանում լրացնել խաշի, ղափամայի և այլ ուտեստների համ ու հոտով: Այդուհանդերձ, նա կանգ է առնում այդ երկրի բարդ պատմության վրա»,- գրում է պարբերականը: Թղթակցին ուղեկցել է Սերժ Թանկյանը՝ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մեներգիչը: Պարբերականը նշում է, որ Թանկյանի, ինչպես և շատ հայերի նախնիները, լքել են հայրենիքը Ցեղասպանության տարիներին: «Ողջ աշխարհի հայերն ամուր կապ ունեն հայրենիքի հետ»,- ասում է Բուրդենը: «Հայաստանը դա միայն Ազնավուրն ու Ցեղասպանությունը չեն: Այստեղ ես համտեսեցի ամենահամեղ ուտեստները՝ գառան միս Երևանի ռեստորաններից մեկում և խաշ՝ Դիլիջանի տներից մեկում»,- նշում է Բուրդենը: Բուրդենն ու Թանկյանը Դիլիջանում երթևեկել են «Волга» մակնիշի սովետական մեքենայով: Երևանում նա լսել է նաև պատմություններ խորհրդային ժամանակաշրջանի կյանքի մասին: Բուրդենը եղել է նաև Արցախում: Արցախից վերադառնալուց հետո Բուրդենն իմացել է, որ իրեն «Persona non grata» են ճանաչել Ադրբեջանում: «Միայն նրա համար, որ ես այցելեցի Արցախ, ինձ անցանկալի անձ ճանաչեցին»,- բացատրում է նա: |
Այսօր Տավուշի բնակիչները կհայտնեն հետագա քայլերի մասին
4209:18Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
6308:30«Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից»․ Արմեն Պետրոսյան
17403:18«Կաֆեներում ջահելությունը լատե ա խմում․ ոչ մեկ Օպերա չի գալիս»․ Նանա Սարգսյան
13101:30«Տավուշում իրականացվող սահմանազատումը հակասում է ՀՀ պետական շահերին»․ Արա Զոհրաբյան
10401:18«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
11700:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
18800:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
118Երեկ, 23:48