ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը
2912 Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 10:15 ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին իր ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի նամակում, որն իր կայքում հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» (ստեղծված 2004թ. աշխարհի աղքատ երկրների տնտեսությունների զարգացման համար Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակներում) կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հարցը: Սակայն Հայաստանը ծրագրին մասնակցելու համար պետք է երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին տեղեկացնի»,- իր նամակում նշել է Փոմփեոն: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու խնդրանքով: |
«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
17617:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
10517:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
13817:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
13416:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
13316:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14216:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
19616:24Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
14715:54