Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Շիրակ»-ը տուգանվել է կես մլն դրամով

«Շիրակ»-ը տուգանվել է կես մլն դրամով
852
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 17:00

Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արդյունքում «Շիրակ» ակումբը տուգանվել է կես մլն դրամով։ Որոշման արձանագրությունն ունի հետևյալ տեսքը։

20/05/18թ. «Շիրակ»-«Փյունիկ» (ԲԽ090) խաղը չկայանալու, «Շիրակ» թիմի անհարգելի
չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 4-
րդ կետի համաձայն՝ «Շիրակ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Շիրակ»
ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ:

21/05/18թ. «ՖԿ Արցախ»-«Շիրակ-2» (ԱԽ126) խաղը չկայանալու, «Շիրակ-2» թիմի
անհարգելի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ
հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Շիրակ-2» թիմին գրանցել տեխնիկական
պարտություն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ։