Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
1902 Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 10:25 Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկին: Այս մասին հայտնում է Քնեսեթի մամուլի ծառայությունը: Որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանի պատգամավորների կողմից առանց առարկությունների: «Հայոց ցեղասպանության ժխտումը հետք է թողնում Իսրայելի Պետության բարոյական կերպարի վրա, հատկապես եթե դա տեղի է ունենում քաղաքական նկատառումներով»,- ասել է նախաձեռնության հեղինակ՝ «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգը: Հարցը քննարկելու օգտին են քվեարկել դահլիճում ներկա գտնված բոլոր 16 պատգամավորները: Քննարկումը կանցկացվի մայիսի 30-ին: Հիշեցնենք, որ երեկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Նշենք, որ Քնեսեթում Ցեղասպանության ճանաչման մասին հարց է բարձրացվում թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին: Երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ են դարձել Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների բախումները: |
«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
2123:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
5522:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
5422:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
7122:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
7221:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
13520:18«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
13719:48«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը»․ Հաջիզադե
11619:00