ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
822 Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 14:30 ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին պետքարտուղարն ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած լսումների ընթացքում՝ պատասխանելով Ռոդ Այլանդ նահանգի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: «Որպես պետքարտուղար, դուք անելո՞ւ եք այն, ինչ չեն արել բազմաթիվ նախկին պետքարտուղարներ՝ ճանաչել Ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում: Այո՞, թե՝ ո՛չ»: «Չեմ կարող պատասխանել: Պատասխանը չգիտեմ: Ես կուսումնասիրեմ այդ հարցը»,- ասել է պետքարտուղարը: Լսումների ընթացքում մեկ այլ կոնգրեսական, Քալիֆորնիան ներկայացնող Բրադ Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է կանխի Թուրքիային ամերիկյան հզոր F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքը: Դրանք ահաբեկիչների դեմ պայքարելու զենք չեն, ընդգծել է կոնգրեսականը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և այդ կապակցությամբ նախատեսվող նոր օրինագծի քննարկմանը՝ Բրադ Շերմանն ասել է. «Հույս ունեմ, պետքարտուղարությունն առնվազն չեզոքություն կդրսևորի, երբ, ինչպես նախատեսվում է, Կոնգրեսը որոշում կայացնի, նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության միլիոնավոր զոհերի՝ հայերի, հույների, ասորիների և սիրիակների հիշատակի վերաբերյալ»: |
«Թուրքական ներկայությունն աճեց». Տիգրան Աբրահամյան
10203:06«Նիկոլ, դու ես ասել՝ Արցախը գերտերություն է». Էդուարդ Շարմազանով
121Երեկ, 23:36«Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը ներշնչված է Կրեմլից». Մեթյու Միլլեր
279Երեկ, 23:00«Թույլ չտալ, որ կրկնվի Ուկրաինայի ճակատագիրը». Վրաստանի վարչապետի խոսքերը զայրացրել են ուկրաինական կողմին
270Երեկ, 20:48«Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին». Էդմոն Մարուքյան
159Երեկ, 19:54Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը գերազանցել է Հիտլերին
107Երեկ, 19:30«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
239Երեկ, 19:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
359Երեկ, 18:00