Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հայ մարզիկները 11 մեդալով են վերադառնում ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունից

612
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 16:25

Մոսկվայում կայացած ուշու-քունգ ֆուի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 1 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե:

Ուշուի ՀՀ հավաքականի անդամ Տանյա Հովհաննիսյանը թայձիցուան 32 համալիր մրցաձևում նվաճել է ոսկե, իսկ թայձիցուան 32 համալիր նեղ թրով վարժությունում՝ արծաթե մեդալ:

Հավաքականի մյուս անդամներ՝ 48 կգ քաշային Արսեն Բաղրամյանը, 52 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, 56 կգ քաշային Գուրգեն Ծատուրյանը, 60 կգ քաշային Վաչագան Սողոյանը, 65 կգ քաշային Վարդան Աբրահամյանը և 52 կգ քաշային Սարգիս Սարգսյանը սանդա մրցաձևում դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ, իսկ 56 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 60 կգ քաշային Տարոն Այվազյանը և 85 կգ քաշային Դավիդ Կասումյանը արժանացել են բրոնզե մեդալների: