Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ըմբշամարտ. 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ զինվորականների աշխարհի առաջնությունից

Ըմբշամարտ. 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ զինվորականների աշխարհի առաջնությունից
636
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 17:50

Հունահռոմեական ոճի հայ մարզիկ-զինծառայողները 5 մեդալ են նվաճել զինվորականների աշխարհի 33-րդառաջնությունում: Մոսկվայում կայացած առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, Ասլան Պողոսյանը նվաճել է 67 կգ քաշայինների արծաթե մեդալը, իսկ Արարատ Մանուչարյանը, Արմեն Հակոբյանը և Էդուարդ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Առաջնությանը մասնակցել է 22 երկրի 153 ըմբիշ: Հայաստանի պատվիրակությունը այդ մրցմանը գլխավորել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեականըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը: